Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Լա՛վ, էսքան մարդկային թերմացք որտեղի՞ց

Լա՛վ, էսքան մարդկային թերմացք  որտեղի՞ց
14.03.2024 | 15:10

Գնել Սանոսյանը ԱԺ-ում հաստատել է, որ Տավուշում տարածքներ են հանձնվելու թշնամուն։ Ասում է, դա ՀՀ-ի տարածքը չէ, չնայած այդտեղով ճանապարհներ են անցնում ու այլ կոմունիկացիաներ։

Հիմա Տավուշում նոր ճանապարհներ կա՞ն, որ հանձնվող հին ճանապարհները շրջանցեն։ Եթե չկան, իմացեք, որ նոր ասֆալտը, նոր տարածքներ հանձնելու ցուցիչ է։

Լավ, էսքան մարդկային թերմացք որտեղի՞ց։

Ի՞նչ երկար ժամանակ է պետք եղել, որ սրանց նմաններին հավաքագրեն մեկ թիմում։

ՔՊ-ն ստեղծող, ֆինանսավորող. ի՞նչ էիք լափել, ի՞նչ թուրքի լամուկ էիք, որ մեզ բոլորիս փուռը տվեցիք։

Սյունիքի ահռելի հատված հանձնեցին, նիկոլը գցեց Արշակի ջեբը, Արցախը մինչ դա նախկինների ջեբն էր գցել, Տավուշը չստացվեց հանձնել, որովհետև Խաչատուրովը չտվեց։ Բայց նրան բանտարկեցին, որ նիկոլիկները անխոչընդոտ հանձնեն նաև Տավուշը։ Անունն էլ դնեն Ալիևը անկլավներ է ուզում։

Մյուսը Վայոց Ձորն է ու Արարատի մարզը։ Նրանց հերթը եկավ։ Բա հո հենց այնպես չէր հողատու եթումը Խաչիկ գնացել։ Կամ հենց այնպես չի, որ Արարատի մարզպետի ձեռքով դատարկում են Տիգրանաշենը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2840

Մեկնաբանություններ